ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դրական ազդանշաններ է տեսնում Վրաստանի նոր կառավարության կողմից Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և նույն կերպ պատասխանում է:
«Մենք դրական ազդանշաններ են տեսնում, շատ զուսպ, բայց ամեն դեպքում դրական: Եվ այն, որ նշանակվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ, մենք ոչ միայն տեսնում ենք, այլ նաև ողջունում և, ինչպես տեսնում եք, նույն կերպ ենք պատասխանել: Այլապես չէր լինի հանդիպում ՌԴ ԱԳ փոխնախարարի քարտուղար Գրիգորի Կարասինի հետ»,- ասել է նախագահը հինգշաբթի օրը Մոսկվայում մամլո ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Պուտինի խոսքով, Ռուսաստանը հանդես է գալիս Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին, բայց չի կարող փոխել իր որոշումը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու հարցում:





