AM
20 Դեկտեմբեր 2012 - 10:48 AMT

Ֆրանսուա Օլանդն Ալժիրում հրաժարվել է ներողություն խնդրել Ֆրանսիայի գաղութատիրական անցյալի համար

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն այցով գտնվում է Ալժիրում, հրաժարվել է ներողություն խնդրել Ֆրանսիայի գաղութատիրական անցյալի համար:

Ըստ Օլանդի, «պատմական ճշմարտությունը հարկավոր է իամանալ, սակայն այն չպետք է խոչընդոտ դառնա ապագային ճանապարհին»: Նա հայտարարել է, որ ցանկանում է իրավահավասար հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև ու առևտրի նոր դարաշրջան բացել, հայտնում է Բի-Բի-Սին:

Օլանդի այցի շեմին Ալժիրի մի քանի կուսակցություններ կոչ են արել Ֆրանսիային ներողություն խնդրել «գաղութատիրական շրջանի հանցագործությունների համար»:

Ալժիրի անկախության համար պատերազմում հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել: