AM
20 Դեկտեմբեր 2012 - 10:34 AMT

Աֆղանստանում վրացի խաղաղապահ է կորել

Աֆղանստանում վրացի խաղաղապահ է կորել, ասվում է Վրաստանի ՊՆ հաղորդագրության մեջ: Ըստ տեղեկատվության, դեկտեմբերի 19-ից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Վրաստանի ՊՆ-ն հայտնում է, որ զինծառայողն անհետացել է չպարզված հանգամանքներում: Այժմ իրականացվում է որոնողա-փրկարարական գործողություն, որն իրականացնում է Անվտանգության միջազգային ուժերի հրամանատարությունը:

Զինծառայողի ընտանիքն արդեն իրազեկվել է, սակայն, ելնելով քննության շահերից, նրա անունը չի հրապարակվում:

ISAF շրջանակներում Աֆղանստանում 1600 վրացի զինծառայող կա: