Հայտնի է դարձել թե սիրիացի գրոհայիններն ինչ գումար են պահանջում Ռուսաստանի երկու քաղաքացիներին և Իտալիայի մեկ քաղաքացուն ազատ արձակելու համար: Խոսքը գնում է 700 հազար դոլարի փրկագնի մասին, հայտնում է «Կոմերսանտը» ՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:
Ռուսաստանցիները առևանգվել են դեկտեմբերի 17-ին Հոմսից Տարտուս տանող ճանապարհին:
Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳ նախարարը աշխատում է ռուսաստանցիներին ազատելու ուղղությամբ Իտալիայի ու ԱՄՆ գերատեսչությունների հետ համատեղ:





