Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար է եղել մետրոպոլիտենի, քաղաքամերձ գնացքների և տրամվայների աշխատողների գործադուլի պատճառով, հինգշաբթի օրը հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Գործադուլի մասնակիցները հանդես են գալիս աշխատավարձերի կրճատման դեմ և պահանջում անցկացնել բողոքի նոր ակցիա:





