AM
20 Դեկտեմբեր 2012 - 11:56 AMT

Իրաքի նախագահը հետագա բուժումը կստանա Գերմանիայում

Իրաքի նախագահ, 79-ամյա Ջալյալ Թալաբանին, որը հիվանդանոց էր տեղափոխվել երկուշաբթի երեկոյան տարած ինսուլտից հետո, հինգշաբթի ժամանել է Գերմանիա հետագա բուժման նպատակով, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

«Ես կարող եմ հաստատել, որ Թալաբանին արդեն Գերմանիայում է: Ես նրան շուտափույթ ապաքինում են մաղթում»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն:

Թալաբանին հիվանդանոց էր տեղափոխվել երկուշաբթի երեկոյան ուշագնացության պատճառով, աղբյուրները նշում էին, որ նա ինսուլտ է տարել:

Թալաբանին Իրաքի նախագահ է ընտրվել 2010թ. նոյեմբերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: