ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ն դեմ է Իսրայելի բնակեցման գործունեության «աննախադեպ ընդլայնմանը», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երուսաղեմի քաղաքապետարանը հավանություն է տվել 2 612 միավոր բնակելի տների կամ բնակարանների կառուցման ծրագրին: Ակնկալվում է ևս մի քանի նման ծրագիր:
«ԵՄ-ն դեմ է այն ծրագրերին, որոնք խարխլում են բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու հեռանկարները»,-ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:
Նա կոչ է արել Իսրայելի ու Պաղեստինի իշխանություններին քաղաքական կամք դրսևորել ու առանց նախապայմանների բանակցել միմյանց հետ: Նորակառույցների հիմնական մասը Իսրայելը նախատեսում է Արևելյան Երուսաղեմում, որը Պաղեստինը տեսնում է որպես իր ապագա պետության մայրաքաղաք:





