AM
20 Դեկտեմբեր 2012 - 12:41 AMT

Գերմանիայում ստացել են Երկրորդ Համաշխարհայինի զինվորների Սբ Ծննդյան բացիկները

Գերմանիայում ստացել են Երկրորդ Համաշխարհայինի զինվորների Սբ Ծննդյան բացիկները, որոնք այդ տարիներին ուղարկվել են Ջերսի կղզուց, որն այն ժամանակ նացիստական զորքերի օկուպացիայի տակ էր, գրում է The Local-ը:

1941թ. դեկտեմբերին տեղացի երիտասարդները դաշտային փոստից գողացել էին զինվորների շնորհավորանքներով 86 բացիկները՝ այդպիսով բողոք հայտնելով նացիստական օկուպանտների դեմ:

Ակցիայի մասնակիցներից մեկը 2006թ. բացիկները հանձնել էր Ջերսիի արխիվ: Բացիկները կատալոգում գրանցելուց հետո, դրանք ուղարկվել են Գերմանիա, ըստ նշված հասցեների:

Ոչ բոլոր հասցեատերերն են ստացել բացիկները՝ չցանկանալով որևէ ընդհանուր բան ունենալ նացիստների հետ, հայտնում է Լենտա.ռու-ն;