AM
20 Դեկտեմբեր 2012 - 12:55 AMT

Միջազգային դատարանը ռուանդացի նախարարին դատապարտել է 35 տարվա ազատազրկման ցեղասպանության մեղադրանքով

Ռուանդայի հարցերով ՄԱԿ միջազգային դատարանը (ՌՄԴ) ռուանդացի նախկին նախարար Օգուստին Նգիրաբատվարեին դատապարտել է 35 տարվա ազատազրկման թութսի ժողովրդի դեմ ցեղասպանության մեղադրանքով, հինգշաբթի օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դատարանը Նգիրաբատվարեին մեղավոր է ճանաչել ցեղասպանության, ցեղասպանության կատարման դրդելու և բռնաբարությունների մեջ»,- նշում է գործակալությունը:

1994-ին Ռուանդայի ժամանակավոր կառավարությունը հրահրել է թութսիների զանգվածային սպանություններ: 100 օրվա ընթացքում երկրում մեծամասնություն կազմող խուտուները սպանել են մոտ 800 հազար թութսիների: