AM
20 Դեկտեմբեր 2012 - 12:35 AMT

Այսօր Մարդկանց համերաշխության միջազգային օրն է

Այսօր ողջ աշխարհում նշվում է Մարդկանց համերաշխության միջազգային օրը: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն իր բանաձևում նշել է, որ հիմնարար և ունիվերսալ արժեքներից մեկը, որը 21-րդ դարում պետք է ընկնի միջազգային հարաբերությունների հիմքում, համերաշխությունն է, և դրա հետ կապված որոշում է կայացրել հռչակել այդ օրը:

Օրը հիշեցնում է մարդկանց համերաշխության կարևության մասին միջազգային մակարդակում համաձայնեցված պայմանավորվածությունների հարցում, այդ թվում` միջազգային համաժողովների և բազմակողմանի համաձայնագրերի գործողությունների ծրագիրը:

Համերաշխության հայեցակարգի աջակցությունը, որը որոշիչ նշանակություն ունի աղքատության դեմ պայքարում, ապահովվել է նաև բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցության շրջանակներում այնպիսի նախաձեռնությունում, ինչպիսին է ՄԱԿ ԳՎ կողմից ստեղված Համերաշխության համաշխարհային հիմնադրամը:

Հիմնադրամի նպատակն է արմատախիլ անել աղքատությունը և խրախուսել մարդկային պոտենցիալի զարգացումը զարգացող երկրներում, մասնավորապես այդ երկրների ամենաաղքատ շերտերի շարքում: