Ռուսաստանը մտահոգված չէ Բաշար Ասադի ռեժիմի ապագայով, այլ մտահոգված է այդ երկրի ժողովրդի ապագայով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավանդական մամլո ասուլիսի ժամանակ:
Ըստ Պուտինի, Ռուսաստանին մտահոգում է, թե «հետո ինչ է լինելու Սիրիայում»:
ՌԴ-ն կողմ է այնպիսի լուծման, որը կնպաստի քաղաքացիական պատերազմի դադարեցմանը Սիրիայում, ասել է նա:
«Պետք է գոնե պայմանավորվեն, թե ինչպես են հետո ապրելու, հետո նոր փոխեն տիրող կարգերը, ոչ թե հակառակը»,-ասել է ՌԴ նախագահը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





