Իրանի նախագահի մամուլի գծով խորհրդական, ԻՌՆԱ գործակալության և «Իրան» հրատարակչության ղեկավար Ալի Աքբար Ջավանֆեքրը բանտից ժամանակավորապես ազատ է արձակվել, հայտնում է «ԻՍՆԱ» գործակալությունը:
Առաջին դրվագով Ջավանֆեքրը մեղադրվում է «գերագույն առաջնորդին՝ այաթոլա Ալի Համենեիին վիրավորելու մեջ», երկրորդ դրվագով՝ իսլամին հակասող նյութեր տարածելու մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





