AM
20 Դեկտեմբեր 2012 - 13:31 AMT

Ջոն Մաքքեյնը Բեն Լադենի մասին ֆիլմի հեղինակներին մեղադրել է ԿՀՎ զրպարտելու մեջ

ԱՄՆ երեք սենատորներ, այդ թվում նախագահության նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնը քննադատել են Բեն Լադենի մասին ֆիլմի հեղինակներին՝ մեղադրելով ԿՀՎ զրպարտելու մեջ:

Ըստ ԱՄՆ օրենսդիրների, «Թիրախ թիվ մեկ» ֆիլմը խեղաթյուրում է ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեությանն առնչվող փաստերը:

Հատկապես դժգոհություն են առաջացրել կասկածյալների խոշտանգումների տեսարանները:

Սենատորները պնդում են, որ ռեժիսոր Բիգելոուն պետք է նշեր, որ ֆիլմը հիմնված չէ փաստերի վրա: