Ձերբակալվածներին պահելու վայրերում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՁՊՎ-երում կին ձերբակալվածներին հավաքարարն է խուզարկում:
«Մեզ հետ խոսելիս ՁՊՎ-երում բացառում են, որ հակառակ սեռի ոստիկաններ են խուզարկում, բայց մենք չենք կարող համոզված լինել: Հաստիքներ չկան, որովհետև, ինչպես շատ դեպքերում, ֆինանսներ չկան», – ասաց Սուրեն Իսկանդարյանը:
Նրա խոսքով, անձնական կարիքները հոգալիս էլ ձերբակալվածները հսկողության տակ պիտի լինեն, բայց էլի համապատասխան թվով կին ոստիկաններ չկան: Այլ խնդիր է ձերբակալվածներին պահելու վայրերում բուժակների, անհրաժեշտ դեղամիջոցների ու սարքերի բացակայությունը:
«Վերջերս Երևանում ինքնասպանության փորձ արած ձերբակալվածին բուժակը կարողացավ փրկել, իսկ մարզերից մեկի ձերբակալվածներին պահելու վայրում 20 ամյա երիտասարդը կախվելով ինքանսպանություն գործեց: Եթե բուժակ լիներ, գուցե նրան էլ հաջողվեր փրկել», – ասաց Սուրեն Իսկանդարյանը:





