ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2013 ֆինանսական տարվա ռազմական ծախսերի մասին օրինագծին 633 մլրդ դոլարի չափով: Դա 1,7 մլրդ դոլարով ավելի է, քան պահանջել էր ԱՄՆ վարչակազմը:
Ըստ 528 մլրդ դոլարի այդ գումարի հիմնական մասը կգնա Պենտագոնի կարիքներին, 17 մլրդ՝ էներգետիկայի նախարարության ռազմական ծրագրերին, որը պատասխանատու է միջուկային սպառազինության համար, և մոտ 89 մլրդ դոլար կհատկացվի արտերկրում, այդ թվում Աֆղանստանում մարտական գործողությունների անցկացմանը: 1,7 տոկոսով կբարձրանա զինծառայողների աշխատավարձը:
Նախագահին դուր չի եկել օրենսդիրների մտադրությունը՝ սահմանափակել իր իրավունքները ամերիկյան հատուկ բանտերում կալանավոր պահելու առումով: Օբաման նաև դժգոհ է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու օրենսդիրների մտադրությունից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





