AM
21 Դեկտեմբեր 2012 - 07:23 AMT

Ավտոճանապարհներին այսօր տեսանելիությունը շատ թույլ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում,Սիսիանում, Ջերմուկում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Գորիսում, Սարավանի լեռնանցքում, տեղում է ձյուն: Նոյեմբերյանի, Ապարանի, Տիգրանաշենի, Արթիկի և Կապանի ավտոճանապարհներին առկա է շատ թույլ տեսանելիություն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: