Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը 2012թ. 12 ամիսների ընթացքում նպաստների մասով մոտ 7,5 մլրդ դրամ է ծախսել: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն իր լիազորություններն իրականացնում է քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 12 սոցիալական վարչությունների միջոցով: Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց ՍԾՏԲ-ներից 2012-ին փոխհատուցում են ստացել 48 ընտանիքներ, որոնց վճարվել է 10 մլն դրամ։ 2006-2012թթ. փոխհատուցում են ստացել 12 121 ընտանիքներ, նրանց վճարվել է 2 մլրդ դրամ:
Համաձայն ՀՀ կառավարության 04.12.2008թ. հ. 1523-Ն և 26.06.2009թ. հ 723-Ն որոշման` ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարներից 2010-12թթ. ընթացքում ՀՀ պետբյուջե է հետ գանձվել 105 մլն դրամ, իսկ 2012-ին` 20 մլն դրամ:
Երևանում գործում է բարեգործական 16 ճաշարան, որոնցից «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը, Հայաստանում Գերմանական կարմիր խաչի սեզոնային «Գթության խոհանոցները», «Սոցիալական տունը»` «Մանկական սնունդ» և «Տնային խնամք» ենթածրագրերով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակա բարեգործական ճաշարաններում օրական մեկ տաք կերակուր են ճաշակում կարիքավոր շուրջ 2300 շահառուներ։ Ավան վարչական շրջանում ստեղծվել է նաև տարեցների ցերեկային խնամքի կենտրոն:





