AM
21 Դեկտեմբեր 2012 - 13:02 AMT

ԶԼՄ-ներ. ԱՄՆ անօդաչու սարքը կործանվել է Պակիստանի տարածքում

ԱՄՆ անօդաչու սարքը կործանվել է Պակիստանի տարածքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Geo News հեռուստաալիքի վրա հղումով: Ամերիկյան անօդաչու սարքերը պարբերաբար հետախուզական թռիչքներ են կատարում պակիստանա-աֆղանական սահմանի մոտ՝ որոնելով պակիստանցի և աֆղան թալիբների ջոկատները:

Հարավային Վազիրիստանի իշխանություններն արդեն հայտնել են, որ միջադեպը սակավ բնակեցված վայրում է տեղի ունեցել և մարդկային զոհեր չկան: Ենթադրվում է, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: