AM
21 Դեկտեմբեր 2012 - 16:09 AMT

Եգիպտոսում իսլամիստների և ընդդիմության միջև բախումները վերածվել են ծեծկռտուքի

Ալեքսանդրիայում իսլամիստական ուժերի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև ախումներն աստիճանաբար վերածվել են ծեծկռտուքի: Վերջին մի քանի ժամերի ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի «Ալ-Քաիդ Իբրահիմ» մզկիթի մոտ մեծ բախում թույլ չտա:

Մզկիթի մոտ աշխատող շտապ օգնության աշխատակիցների տվյալների համաձայն, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Մոտ 30 եգիպտացիներ հասցվել են քաղաքի հիվանդանոցներ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: