AM
21 Դեկտեմբեր 2012 - 17:00 AMT

Լավրով. Սիրիայից ռուսների տարհանումը կախված կլինի երկրում տիրող իրավիճակից

Սիրիայից ռուսների տարհանման վերաբերյալ որոշումը կկայացվի` կախված այդ երկրում իրավիճակի զարգացումից: ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ բոլոր թեժ կետերից ՌԴ քաղաքացիների տարհանման ծրագիր կա, և որոշումը կկայացվի` կախված իրավիճակի զարգացումից:

Ընդ որում, Լավրովը չի նշել որոշման կայացման հնարավոր ժամանակահատվածը:

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի, հաղորդում է Ռոսբալթը: