AM
22 Դեկտեմբեր 2012 - 07:32 AMT

12-ամյա աղջնակը կարողացել է կանգնեցնել չկառավարվող ավտոբուսը

ԱՄՆ Մինսեսոտա նահանգի Լեյք Էլմո քաղաքում օրերս տեղի է ունեցել մի պատահար, որն ավելի շատ հոլիվուդյան ֆիլմի սյուժե է հիշեցնում: Դպրոցական ավտոբուսի վարորդը ինսուլտ է տարել, երբ տեղի դպրոցականներին տանում էր դահուկներով զբոսանքի: Արդյունքում ավոտբուսը կորցրել է կառավարումն ու դուրս եկել ճանապարհից:

Երեխաները սկսել են լաց լինել ու բղավել: Միայն ավտոբուսի վերջում նստած 12-ամյա Ռենա Քրաֆթսոնը նետվել է դեպի վարորդի տեղը, սեղմել է արգելակն ու կանգնեցրել ավտոբուսը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: