AM
22 Դեկտեմբեր 2012 - 09:20 AMT

ՀԿԺՀ առաջնորդը կարգադրել է ստեղծել առավել հզոր ու խոշոր կրիչ հրթիռներ

ՀԿԺՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը կարգադրել է ստեղծել առավել հզոր ու խոշոր կրիչ հրթիռներ:

«Ինխա-3» հրթիռի գործարկումը կատարվել է դեկտեմբերի 12-ին, հետո արբանյակը դուրս է բերվել ուղեծիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ տեղի ԶԼՄ-ների, համապատասխան հրահանգը տրվել է գիտնականներին, տեխնիկական և այլ մասնագետներին հրթիռի հաջող գործարկմանը նվիրված ճաշկերույթի ժամանակ: