Եկող տարի աշխատանքեր են տարվելու Հայաստանի բուհերի շենքային պայմանները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար բարելավելու ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպիման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` աշխատանքները տարվելու են երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում, չնշելով, սակայն, թե հատկապես որ բուհերում:
Ինչպես հայտնի է, Հայաստանի բուհերում հաշմանդամություն ունեցող ուսանողների խնդիրը հարմարությունների բացակայությունն է: Գրեթե բացակայում են թեքահարթակները և այլն:





