AM
23 Դեկտեմբեր 2012 - 13:33 AMT

Հարյուրավոր բրիտանացիներ անօթևան են մնացել ուժեղ ջրհեղեղների պատճառով

Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով առաջացել են վերջին 50 տարվա ընթացքում ուժեղ ջրհեղեղներ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել Սուրբ Ծնունդի նախօրեին լքել իրենց տները, հաղորդում է Daily Mail-ը:

Ավելի քան 200 հոգի ստիպված են եղել լքել իրենց տները Քորնուոլ կոմսության Լոսթուիթիել քաղաքում ջրի մակարդակը բարձրանալու հետևանքով: Դևոն կայսրությունում տարհանվել են հարյուրավոր մարդիկ:

Երկրի հիմնական երկաթուղային ընկերությունները հաղորդել են երկրի հարավ-արևմուտքում երթևեկության խափանումների մասին և խնդրել ուղևորներին զերծ մնալ ուղևորություններից:

Ներկա պահին շրջակա միջավայրի հարցերով գործակալությունը հրապարակել է ավելի քան 200 նախազգուշացումներ ողջ երկրում ջրհեղեղների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: