Միջազգային աստղագիտական միությունը պաշտոնապես հաստատել է Մերկուրի մոլորակի վրա 9 անանուն խառնարանների անվանումները, որոնք առաջարկել են «Մեսենջեր» զոնդի վրա աշխատող գիտնականները: Խառնարաններն անվանվել են ի պատիվ ջազային երաժիշտների, քանդակագործների, նկարիչների և պոետների, հաղորդվում է «Մեսենջերի» կայքում:
9 խառնարաններից մեկն անվանվել է հռոմեացի պոետ Գայ Վալերի Կատուլայի պատվին, ով բնակվել է Քրիստոսի ծնունդից առաջ 1-ին հարյուրամյակում: Մերկուրիի այժմ կան նաև Ուոլթ Դիսնեյի, երաժիշտ Մադի Ուոտերսի, Սքոթ Ջոփլինի, ռուս նկարչուհի Լյուբով Պոպովայի անուններով խառնարաններ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





