AM
23 Դեկտեմբեր 2012 - 14:10 AMT

Գրոհայինները Դամասկոսի մոտ հանձնվում են սիրիական զորքերին

Գրոհայինները զանգվածային կարգով Դամասկոսի մոտ հանձնվում են սիրիական զորքերին, վկայում է «Ալ Վատան» հրատարակությունը: Նրա տվյալներով, վերջին 72 ժամվա ընթացքում կանոնավոր բանակային զորքերը հզոր հարվածներ են հասցրել ավազակախմբերին Դիյաբիում, Խոջեյրում և Աքրաբում:

Կառավարական զորքերի գրոհի հետևանքով փախուստի են դիմել մայրաքաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվող Դումայի շրջանի զինված ծայրահեղականները: Դամասկոսում ռազմական աղբյուրը նշել է, որ սիրիական բանակը չի արագացնում տեղանքը մաքրելու գործողությունը և անցկացնում է այն պլանաչափորեն՝ ոչնչացնելով ահաբեկիչների և վարձկանների բազաները: