Սիրիայի հարցերով ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմին դեկտեմբերի 24-ին կհանդիպի երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, հաղորդում է Reuters-ը:
Դեկտեմբերի 23-ին Բրահիմին ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, որտեղից նա Դամասկոս կմեկնի ավտոմեքենայով (Դամասկոսի օդանավակայանը փակ է մարտական գործողությունների պատճառով): Ենթադրվում է, որ Բրահիմին և Ասադը կքննարկեն երկրում տիրող իրավիճակը և խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելը:





