AM
24 Դեկտեմբեր 2012 - 05:55 AMT

Իրաքում 2000 ցուցարարներ արգելափակել են Սիրիան և Հորդանանը միացնող ավտոմայրուղին

Իրաքում 2000 ցուցարարներ արգելափակել են Սիրիան և Հորդանանը միացնող ավտոմայրուղին: Նրանք պահանջել են վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հրաժարականը, փոխանցում է Al-Arabiya-ն:

Ակտիվիստների մոտ դժգոհություն է առաջացրել Իրաքի ֆինանսների նախարարի 9 թիկնապահների ձերբակալությունն ու նախարարին ահաբեկչության մեջ մեղադրելը: Ինքը նախարարը ևս կոչ է արել ալ-Մալիքիին հրաժարական տալ: