AM
24 Դեկտեմբեր 2012 - 07:46 AMT

Վերին Լարսը կրկին փակ է ձյան պատճառով

Երթևեկությունը Վերին Լարսի սահմանային անցակետով արգելվել է ձյան տեղումների և վատ եղանակային պայմանների պատճառով

«Երթևեկությունը Վերին Լարսի անցակետով դադարեցվել է ձյան տեղումների և վատ եղանակային պայմանների պատճառով, քանի որ անհնար է ապահովել ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը երկու ուղղություններով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երթևեկությունը փակ է դեկտեմբերի 23-ի 16:30-ից մինչ հատուկ կարգադրություն:

Ձմռան սկզբից ճանապարհն արդեն մի քանի անգամ փակվել է: