AM
24 Դեկտեմբեր 2012 - 06:14 AMT

Ուգո Չավեսի բուժման գործընթացում դրական միտում է նկատվում

Վենեսուելային նախագահ Ուգո Չավեսի բուժման գործընթացում դրական միտում է նկատվում, հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:

Փոխնախագահը քննադատել է «շշուկների պատերազմը», որը բորբոքում է ընդդիմությունը և հարգալից վերաբերմունք է պահանջել նախագահի նկատմամբ:

Նախորդ տարվա հունիսին Չավեսին ուռուցքի հեռացման վիրահատություն են կատարել: Ապա անցել է քիմիոթերապիայի 4 կուրս: Թվով 4-րդ վիրահատությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Հավանայում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: