AM
24 Դեկտեմբեր 2012 - 06:18 AMT

Վարորդներին խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երևան-Սևան-Դիլիջան մայրուղով

Հայաստանի Հանրապետության տրանսպորտիևկապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում,Սպիտակում,Արագածում, Ապարանում,Սևանում, Աշտարակում, Հրազդանում և Սելիմի լեռնանցքում ձյուն է տեղում: Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար, Արթիկ-Ալագյազ, Սևան-Ծովագյուղ հատվածներում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը վատթարացել է: Վարորդներին խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երևան-Սևան-Դիլիջան մայրուղով: