AM
24 Դեկտեմբեր 2012 - 11:26 AMT

ՄԱԿ և ԱՊԼ բանագնացը Բաշար Ասադի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիները

ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) բանագնաց Լահդար Բրահիմին երկուշաբթի օրը Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է երկրում ճգնաժամի լուծման ուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Սինհուա գործակալությունը:

«Մենք քննարկել ենք քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ապագայում»,- լրագրողներին ասել է Բրահիմին: Նա նշել է, որ Սիրիայի նախագահին ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու գործողությունների պլան:

ԶԼՄ-ների տվյալներով, Լահդար Բրահիմին պլանավորում է նաև Դամասկոսում հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ: