Միայն ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումներն ու նկատողություններն են երևում, իսկ միջին և ավելի ցածր օղակներում պատիժներն ուշադրության չեն արժանանում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«ԶՈՒ հետ առնչություն ունեցող ցանկացած անձ, եթե խախտում է կատարում, միանշանակ պատիժ է ստանում: Այլ հարց է, որ տուժածների հարազատները որոշ դեպքերում գոհ չեն մնում: Այդ գործընթացի համար կա համապատասխան գերատեսչություն և մենք չենք կարող միջամտել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա տվյալներով՝ այս տարի բանակում հանցագործությունների թիվը 2011 թվականի համեմատ չի աճել: Նախարարի մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ 2009-ի, 2010-ի համեմատ 2011-ը ձեռքբերոմների տարի է եղել:
«Մեզ համար 1 զինվորի կորուստը մեծ ողբերգություն է ու ցավ` անկախ պատճառներից: Բայց փորձեք բանակի տվյալները համեմատել երկրում տեղի ունեցող հանցագործությունների ընդհանուր թվի կամ այլ երկրների բանակների հետ», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախարարի հրամանով սպայի` 12 կետից կազմված վարքականոնն արդեն տարածվել է, և սպան իր վարքի դրսևորումների մեջ պիտի առաջնորդվի նշված կանոններով:





