Ծովահենները 4 նավաստիների են առևանգել Նիգերիայի ափերի մոտ, հայտնել է Միջազգային ծովահենային բյուրոյին կից հակածովահենային կենտրոնը:
Դեռ հայտնի չէ, թե որ նավի վրա է կատարվել հարձակումը: Առևանգված նավաստիների քաղաքացիությունը հստակեցված չէ:
Այդ շրջանում է գործում «Նեղոսի դելտայի ազատագրման շարժում» խմբավորումը (MEND), որի գրոհայինները հարձակումներ են կատարում նավթարդյունահանող ոլորտի դեմ, ինչպես նաև առևանգում են արտասահմանցի մասնագետներին՝ փրկագին պահանջելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:





