Հնդկաստանի իշխանությունները փակել են փողոցները Նյու Դելիի կենտրոնում՝ կանխելու համար կանանց իրավաւնքների համար պայքարող ցուցարարների երթը, գրում է The Times of India-ն:
Հնդկաստանի վարչապետ Մոնմոհան Սինգխը հեռուստաեթերով կոչ է արել դադարեցնել անկարգությունները՝ խոստանալով «բոլոր հնարավոր միջոցները» ձեռնարկել ապահովելու համար կանանց անվտանգությունը:
Անկարգությունները ծավալվեցին ի պատասխան դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած 23-ամյա ուսանողուհու բռնաբարության: Վեց հարբած տղամարդ հարձակվել են ավտոբուսում աղջկա վրա, որն իր 28-ամյա ընկերոջ հետ էր: Նրանց երկուսին ծեծել են, ուսանողուհուն բռնաբարել ու ընթացքի ժամանակ դուրս շպրտել նրան ու ընկերոջը ավտոբուսից: Աղջիկը մինչ օրս կրիտիկական վիճակում է, հայտնում է Լենտա.ռու-ն:





