AM
24 Դեկտեմբեր 2012 - 12:17 AMT

Արաբական ԶԼՄ-ները հայտնել են Սիրիայի կառավարական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման մասին

Որոշ արաբական ԶԼՄ-ներ, ինչպես նաև Սիրիայի ընդդիմադիրները դեկտեմբերի 24-ին հայտարարել են կառավարական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման մասին, գրում է «Հաարեց» թերթը:

Առնվազն երկու աղբյուր հայտնել է, որ Հոմսի մերձակայքում օդից երկու կոնտեյներ է գցվել թունավոր նյութերով: Խեղդամահ է եղել վեց, որոշ տվյալնելով, յոթ մարդ:

Շատերը դիմել են սրտխառնոցի, շնչահեղձության բողոքներով: Տուժածների մի մասը ծանր վիճակում է, նրանց ուղարկել են ստացիոնար:

Հայտնի չէ, թե ինչ գազ է կիրառվել, սակայն, բժիշկները կարծում են, որ դա զարին է եղել, հայտնում է Լենտա.ռու-ն: