AM
24 Դեկտեմբեր 2012 - 13:49 AMT

Սիրիայում ՌԴ դեսպանությունը ստուգում է քիմիական զենքի օգտագործման մասին լուրերը

Սիրիայում ՌԴ դեսպանությունը ստուգում է Հոմսի մերձակայքում քիմիական զենքի օգտագործման մասին լուրերը, հայտարարել է Սիրիայում ՌԴ առաքելության մամլո քարտուղար Սերգեյ Մարկովը:

Ըստ նրա, «դեսպանատունը նման տեղեկություններ չի ստացել»: «Մենք ստուգում ենք այդ տեղեկությունները»,-ասել է Սիրիայում ՌԴ դիվանագիտական առաքելության մամլո քարտուղարը, հայտնում է «Ինտերֆաքսը»: