Անհայտ հանցագործը կրակ է բացել հրշեջների վրա, որոնք ժամանել էին ամերիկյան Վեբսթեր քաղաքի տներից մեկում բռնկված կրակը հանգցնելու:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, վիրավորվել է մի քանի մարդ:Նրանց քանակի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Օրինապահ մարմինների աշխատակցի խոսքով, ներկայումս կրակը տարածվել է ևս մեկ շինության վրա: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





