Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները ՀՀՊ վերաբերյալ փակուղի են մտել, երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Իրավիճակը փակուղի է մտել: Ոչ մի տեղաշարժ չկա: Մեր անհանգստություններն անտեսվում են»,-ասել է նա:
2001-ի ավարտին ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ դուրս է գալիս ՀՀՊ վերաբերյալ համաձայնագրից, որը դադարել է գործել 2002թ ամռանից:





