Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում երկու օր շարունակվող բողոքի ցույցերը վերաճել են բախումների կառավարության կողմնակիցների ու ընդդիմության միջև, որոնց արդյունքում առնվազն 2 մարդ է տուժել, որոնցից մեկը պատգամավոր է:
Ինչպես հայտնում է BBC-ին, ոստիկանությունը փորձում է բաժանել հակամարտող կողմերին:
Նախօրեին ընդդիմադիր պատգամավորները բարիկադավորվել են խորհրդարանի շենքում՝ պահաջելով հետաձգել բյուջեի ընդունման քվեարկությունը «չափազանց մեծ պետպարտքի» պատճառով, որը կառաջանա, ըստ նրանց, եթե իրացվեն բյուջեով նախատեսված ծախսերը:





