AM
24 Դեկտեմբեր 2012 - 16:37 AMT

Բրիտանացի արքայազն Հարրին չեզոքացրել է «Թալիբանի» հրամանատարներից մեկին

Բրիտանացի արքայազն Հարրին, որը Աֆղանստանում ծառայում է որպես ուղղաթիռի օդաչու, չեզոքացրել է «Թալիբանի» հրամանատարներից մեկին, հաղորդում է MIGnews-ը:

Թալիբ առաջնորդը զոհվել է հարավաֆղանական Գիլմենդ նահանգում իրականցվող հատուկ օպերացիայի արդյունքում, երբ արքայազնը իր ուղղաթիռից բաց է թողել «Հելլֆայր» հրթիռը: