Ֆիլիպիններում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ Աշխարհագրական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 22 կմ խորության վրա, իսկ երկրաշարժի հիպոկենտրոնը տեղակայված է եղել Սարագանի քաղաքից 198 կմ դեպի հարավ-արևմուտք:
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն ստացվել, ափամերձ շրջաններում ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի եղել, փոխանցում է ՌԲԿ-ն:





