Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառման սականգները 2013թ հունվարի 1-ից Վրաստանում կնվազի միջինում 24.5 տոկոսով, լրագրողներին է հաղորդել Վրաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախի Կալաձեն: Նա ասել է, որ էլեկտրաէներգիայի վճարման սկզբունքը մնում է դիֆերենցացված, սակայն նրանք, ովքեր ամսական մինչև 100կՎտ/ժ էլեկտրաէներգիա են օգտագործում, սկագինը կնվազի 27 տոկոսով, իսկ նրանք, ովքեր մինչև 300 կՎտ/ժ` 21,5 տոկոսվ:
Ինչպես դեկտեմբերի 25-ին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, նոր կառավարությունը «խաբում է վրացի ընտրողներին» և «թվացյալ արտոնությունները տրվում են վրացական էներգետիկայի ապագայի հաշվին», փոխանցում է ՌԲԿ-ն:





