AM
25 Դեկտեմբեր 2012 - 08:06 AMT

Դեսպան. Հունաստանը չի հրաժարվել «Հարավային հոսանքին» մասնակցելու մտադրությունից

Հունական կողմը չի հրաժարվել «Հարավային հոսանքին» մասնակցելու մտադրությունից, հայտարարել է ՌԴ-ում Հունաստանի դեսպան Միխայիլ Սպինելլիսը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

Հունական և ռուսական կողմի միջև գազամուղի շինարարության մասին համաձայնությունը ստորագրվել է 2008 թվականին: Սակայն, այնուհետև «Գազպրոմը» դադարեցրեց աշխատանքը Ավստրիայի ու Հունաստանի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ:

«Այդ համաձայնությունը կողմերից ոչ մեկը չեղյալ չի հայտարարել: Հունաստանը կողմ է ցանկացած նախագծի, որը տանում է դեպի Եվրոպայի ապահովման աղբյուրների դիֆերենցիացիա, ուստի շահագրգռված է «Հարավային հոսանքի» կառուցման հարցում:

Ամեն դեպքում, ըստ Միխայիլ Սպինելլիսի, այժմ վերջնական որոշում չկա, որի մասին վերջերս հայտարարեց նաև «Գազպրոմի» ղեկավարությունը: