AM
25 Դեկտեմբեր 2012 - 09:06 AMT

ԼՂՀ նախագահի հրամանագրով մի խումբ ազատամարտիկներ կպարգեւատրվեն «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր` Լաչինի միջանցքի եւ Քարվաճառի ազատագրման մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորական միության անդամ մի խումբ ազատամարտիկների մեդալով պարգեւատրելու մասին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: