AM
25 Դեկտեմբեր 2012 - 11:53 AMT

Հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարության նախկին մամլո քարտուղարը ԱՄՆ լրտես է

Հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարության նախկին մամլո քարտուղար Ջիհադ Մաքդիսին ԱՄՆ լրտես է, գրում է The Guardian-ը: Պարբերականը պարզել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները նոյեմբերին օգնել են նրան փախչել Սիրիայից Բեյրութ, իսկ հետո Նահանգներ, որտեղ նա քաղաքական ապաստան է խնդրել:

Սիրիայի իշխանությունները ժխտում էին, որ Մաքդիսին փախել է երկրից: Ըստ պաշտոնական վարկածի, նա եռամսյա արձակուրդ է վերցրել: Մինչդեռ Բեյրությում գործող «Հեզբոլլահի» հեռուստատեսությունը հայտնել է, որ մամլո քարտուղարին ազատել են աշխատանքից, քանի որ նրա տեսակետը երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ սկսել է հակասել նախագահ Ասադի դիրքորոշմանը:

Մաքդիսին Սիրիայի կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն անցել է ապստամբների կողմը՝ վարչապետ Ռիյադ Հիջաբից հետո, որն օգոստոսին փախավ Հորդանան: