AM
25 Դեկտեմբեր 2012 - 12:43 AMT

Հարավային Սուդանում խփված ռուսական ուղղաթիռի օդաչուների մարմինները կտեղափոխվեն հայրենիք

Դեկտեմբերի 21-ին Հարավային Սուդանում ոչնչացված ռուսական Մի-8 ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմիններն առաջիկա օրերին կտեղափոխվեն Մոսկվա, երեքշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ուգանդայում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Անդրեյ Ֆեդորովիխը:

Դիվանագետը նշել է, որ մահացածների մարմինների տեղափոխության համար պատասխանատվություն է կրում «Նիժնեվարտովսկավիա» ավիաընկերությունը, որը պայմանագրով աշխատում էր Հարավային Սուդանում ՄԱԿ առաքելության հետ:

«Նիժնեվարտովսկավիա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որը Հարավային Սուդանում ՄԱԿ առաքելության առաջադրանքով թռիչք է իրականացնել հնարավոր վայրէջքի հրապարակներ դիտելու համար, ոչնչացվել է դեկտեմբերի 21-ի առավոտյան: Հարավային Սուդանի պաշտոնական ներկայացուցիչները խոսոտվանել են, որ ուղղաթիռը զինված ուժերի կողմից «սխալմամբ» է խփվել: Միջադեպի արդյունքում մահացել է 4 մարդ: