AM
25 Դեկտեմբեր 2012 - 12:29 AMT

Կիմ Չեն Իրի մահվան պատճառ կարող էր հանդիսանալ ուժգին էմոցիոնալ խանգարումը

ՀԿԺՀ առաջնորդ Կիմ Չեն Իրը մահից առաջ ցասման մեջ էր՝ իմանալով նորագույն ՀԷԿ-ի շինարարության ընթացքում առաջացած խնդիրների մասին, երեքշաբթի հայտնել է հարավկորեական «Չոսոն իլբո» թերթը՝ հյուսիսկորեական աղբյուրների վրա հղումով:

«Կիմ Չեն Իրը հանկարծամահ եղավ, երբ պատրաստվում էր շտապ մեկնել էլեկտրակայանի կառուցման վայրը»,-պնդում է պարբերականը:

Կիմ Չեն Իրը ափերից դուրս եկավ՝ իմանալով, որ ջրի արտահոսք է նկատվում նորագույն ՀԷԿ-ում: Այդ էմոցիոնալ բռնկումն էլ կարող էր մահվան պատճառ դառնալ:

Կիմ Չեն Իրը մահացավ 2011թ. դեկտեմբերի 17-ին: Տեղական ԶԼՄ-ները որպես մահվան պատճառ նշեցին սրտի կաթվածը, հայտնում է «Ինտերֆաքսը»: