AM
25 Դեկտեմբեր 2012 - 12:47 AMT

Գերմանիայի բնակիչները Սբ.Ծննդյան նվեր են ստացել՝ +20,7

Մյունխենի բնակիչները Սբ Ծնունդը դիմավորել են օդի ռեկորդային բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ +20,7 Ցելսիուսի սանդղակով, գրում է Focus-ը Գերմանական օդերևութաբանական ծառայության վրա հղումով:

Նման ջերմաստիճան է գրանցվել Բավարիայի մայրաքաղաքում, ինչը յուրօրինակ ռեկորդ է:

Գերմանիայի մյուս քաղաքներում ևս գարնանային եղանակ է հաստատվել՝ +18,5 աստիճան, հայտնում է Լենտա.ռու-ն: Սակայն դա կարող է հանգեցնել գետերում ջրի մակարդակի բարձրացմանն ու ջրհեղեղի վտանգ առաջացնել: