AM
25 Դեկտեմբեր 2012 - 12:58 AMT

Ըստ ընդդիմության, Սիրիայի կառավարությունը 18 անգամ քիմիական զենք է կիրառել

Սիրիական ընդդիմադիրները դեկտեմբերի 25-ին հայտարարել են, որ Սիրիայի կառավարությունը 18 անգամ մարտական թունավոր նյութեր է կիրառել երկրի բնակչության դեմ, հայտնում է «Եդիոտ Ախրոնոտը»:

Ըստ այդ տեղեկությունների, գազը կիրառվել է Դամասկոսի մերձակայքում, Հոմսում, Համայում և Իդլիբում:

Ըստ ընդդիմության ներկայացուցչի, կառավարական բանակը նոր քիչ հայտնի թունավոր խառնուրդներ է օգտագործում:

Ավելի վաղ ընդդիմությունը հայտնել է, որ կիրառվում է Agent 15 գազը, որը ժամանակավոր կուրություն է առաջացնում, թուլություն, սրտխառնոց, սակայն սպանում է միայն բարձր խտության դեպքում: